Արժանապատիվ ծերություն ապրելու փոխարեն՝ այսօր հազարավոր տարեց մարդիկ փողոցներում են իրենց հացը վաստակում: Մեկը` արեւին, ձնին ու անձրեւին է առեւտրով գումար վաստակում, մյուսը` փող հավաքելով: Լուսանկարում պատկերված այս երկու կանանց էլ նույն նպատակն է փողոց հանել: Արժանապատիվ ապրուստը նրանց էլ է շրջանցել: Օր ծերության մեկը 40 աստիճան շոգին Կիլիկիայի ավտոկայանի գետնանցումին կից արեւածաղիկ է վաճառում, մյուսը` աստիճաններին նստած անցորդներից փող է մուրում:
Երկուսն էլ ասում են` 20-25 հազար դրամ թոշակով նույնիսկ ուտելիքի հարց չեն կարողանում հոգալ, ուր մնաց` գազի, լույսի ու այլ կենցաղային հարցեր:
Սոցիալական ուղղվածությամբ բյուջեից նրանց այս եւ, հավանաբար, մյուս տարի էլ շոշափելի բաժին չի հասնի. կառավարության ծրագրում թոշակները բարձրացնելու խոստումներ էլ առայժմ չկան:
Լուսանկարները`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
12.07.2017