Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ Արցախում մշակվում է 180 հա ծխախոտի ցանքատարածություն, որից 124 հա Մարտունու, 48 հա Ասկերանի և 8 հա Մարտակերտի շրջաններում: Նախորդ տարի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 162 հա:
«Արդեն շուրջ 5 տարի է, ինչ Արցախում սկսել են զբաղվել ծխախոտի մշակմամբ: Վերջին տարիներին ցանքատարածությունների թիվը գնալով աճում է»,- նշում է Կարեն Աղաջանյանը և հավելում, որ բերքի մթերման խնդիր չկա:
Ինչպես նշում է նախարարի տեղակալը` միայն Մարտունու շրջանում ծխախոտի ցանքատարածությունների կեսից ավելին ոռոգվում է կաթիլային համակարգով, ինչը նրա խոսքով ավելի արդյունավետ է դարձնում մշակությամբ զբաղվողների աշխատանքը:
Դավիթ Աբաղյան