Այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւանում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում Դավիթ Բադալյանի սպանության մեջ մեղադրվող, Բերդի բնակիչ, 1987թ. ծնված Հրանտ Անանյանը: Նա արդեն տեղափոխվել է Բերդ քաղաք:
Սպանություն կատարելուց հետո նա տաքսի ավտոմեքենայով Բերդից մեկնել է Երեւան: Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը 1000-1500 դոլարի հետ կապված խնդիրն է եղել:
Ոսկեն ՍԱՐԳՍՅԱՆ