Արցախի ԱԺ «Շարժում-88» խմբակցությունը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը:
Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը նախ հիշեցրեց, որ Արցախում Ազգային ժողովում ուժերը դասավորված են հետեւյալ կերպ` 33 պատգամավորից 29-ը իշխանական են, ապա հավելեց. «Մենք հնչեցնելու ենք մեր կարծիքը, ներկայացնելու ենք մեր տեսակետները և մեր մտահոգությունները: Փորձելու ենք այդ ամենը տեղ հասցնել, որից հետո թող որոշեն պատգամավորները»:
Նա նշեց, որ հայտնելու են այն տեսակետները, որոնք ասել են վերջին 10 տարիների ընթացքում:
Նրա խոսքով` բոլոր ոլորտներում հանդես են գալու նոր առաջարկներով, իսկ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Էդուարդ Աղաբեկյանը հայտնեց իր տեսակետը. «Պետք է բանակցությունների կողմ հանդիսանա Ստեփանակերտը, ոչ ոք իրավունք չունի խոսելու նրա անունից: Ստեփանակերտը պետք է իր դիրքորոշումը հայտնի` ինչպես որ եղել է նախկինում»:
Դավիթ Աբաղյան