Արագածոտնի մարզում կայացավ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ և ՀՀ լեռնային մրցավազքի առաջնության առաջին փուլը:
ՀՀ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 34 մարզիկ, որոնցից 11-ը ներկայացնում էր Հայաստանը: Մեր ավտոմոբիլիստներից ինը մրցանակային տեղ է գրավել:
Հայաստանի լեռնային առաջնության առաջին փուլում հաղթել են.
A1600 դաս՝ Անդրանիկ Հարությունյան:
E2-SH1600 դաս՝ Լյուդվիգ Երմազյան:
«Բացարձակ» դաս՝ Վարդան Մկրտչյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ