Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը կոչ է արել Ադրբեջանին համաձայնել հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրմանը: Այս մասին ասվում է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ:
«Արցախի շփման գծում վերջին լարվածությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Հուլիսի 4-ին Ադրբեջանում երկու քաղաքացիների մահը շատ ցավալի է, և ես իմ ցավակցություններն եմ հայտնում Զահրա Գուլիևայի և նրա տատի՝ Սահիբայի ընկերներին ու ընտանիքի անդամներին: Հաղորդագրությունները, որ Ադրբեջանի ռազմական սարքավորումները դիտավորյալ տեղակայված են քաղաքացիական տարածքներում, ինչը նպատակ ունի մարդկանց օգտագործել որպես վահան, խորը մտահոգությունների տեղիք են տալիս, և նման գործողությունները հակասում են Ժնևի կոնվենցիային:
Խիստ անհրաժեշտ է, որպեսզի միջադեպն ամբողջությամբ հետաքննվի, և կողմերը վերադառնան Մինսկի գործընթացին՝ որպես շփման գծում ներկայում առկա լարվածությունը թուլացնելու միջոց: Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմների ներդրմանը և ես կոչ եմ անում Ադրբեջանին անել նույնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ