Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի գործով դատական քննությունն ավարտվել է

Հուլիս 12,2017 16:32

Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Ալովսաթ Աբասովի նախագահությամբ, գրում է haqqin.az-ը:

Նիստի ընթացքում դատավորը որպես լրացուցիչ վկա կանչել է Դատական փորձաքննության կենտրոնի աշխատակից Ալմազ Բայրամովային: Վերջինս ասել է, որ իրեն են տրամադրել համացանցում Լապշինի կողմից արված գրառումները, և ինքը գնահատական է տվել դրանց:

Դատարանին ներկայացվել է փորձագիտական գնահատական, որում նշվում է, որ Լապշինը բազմիցս հակաադրբեջանական կոչեր է արել, մասնավորապես «օկուպացված Ղարաբաղն անվանել է «Արցախ», և ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում»: Վկայի խոսքով՝ Լապշինը նաև հայտարարել է, որ թեև իր անունը ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում», այնուամենայնիվ ինքը կշարունակի այցելել Արցախ:

Ըստ haqqin.az-ի՝ Լապշինն իր հերթին ասել է, որ այդ գրառումներում պարզապես մատնանշել է այն փաստը, որ Հայաստանը վերահսկում է Ադրբեջանին պատկանող բարձունքները: Բացի այդ, նրա խոսքով՝ «Ղարաբաղ» հայերենով նշանակում է «Արցախ»:

Դատավորն այնուհետև ասել է, որ ցանկանում է հայտարարել դատական քննության ավարտի մասին, և կողմերի կարծիքն է հարցրել: Մեղադրող և պաշտպանվող կողմերը առարկություն չեն հայտնել: Դատական քննությունը հայտարարվել է փակված:

Հերթական նիստը նշանակված է հուլիսի 14-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31