Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է, որ եթե իրենց շրջանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում, ապա անպայման վարչական շրջանի ղեկավարությունը սատար կանգնեն այդ բնակչին՝ հաշվի առնելով Բարձրյալի խոսքը՝ օգնիր և օգնության ձեռք մեկնիր կարիքավորներին, մինչդեռ էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը արդեն մի քանի օր է՝ քար անտարբերություն է ցուցաբերում իր շրջանում բնակվող հաշմանդամ ընտանիքի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 7-ին, կեսգիշերին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ցավոք, Անահիտ Մարգարյանին պատկանող տունը ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում