Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը որևէ մեխանիզմ ստեղծելու հարց չի քննարկվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հաջիևը հայտարարել է, որ երկու երկրների արտգործնախարարներն իրենց պետությունների ղեկավարներին կփոխանցեն եռահամանախագահների առաջարկը՝ հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Նա նաև նշել է, որ 2017թ. աշնանը նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ