1994 թվականի զինադադարը մեծամասամբ չի պահպանվում։ Ապրիլյան պատերազմը եւ դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս , որ զինադադարի մասին պետք է խոսել վերապահորեն: Հենց այս է պատճառը, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը եթե անգամ 0 -ական արդյունքով ավարտվի, դրա նշանակությունը միեւնույն է՝ մեծ է. «Նման հանդիպումները հույս են ներշնչում, որ եթե հակամարտության կարգավորման գործընթացում մենք առաջ չենք կարող գնալ, ապա գոնե այս հանդիպումները կարող են հույս ներշնչել, կամ որոշակի նախապայմաններ ստեղծել այս սահմանային բախումները վերացնելու եւ զոհերից խուսափելու համար»:
Ռուսաստանի ակտիվությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, ըստ պարոն Քեռյանի, կապված է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պասիվության հետ. «Այդ երկու երկրների նախագահները դեռեւս իրենց արտաքին քաղաքականության գերակայությունների ճշտման փուլում են: Նրանք որեւէ հստակ արտահայտություն չեն արել Արցախի հարցով: Բնականաբար ծանրության լծակը թեքվում է դեպի Ռուսաստան: Եթե որեւէ տեղաշարժ լինի բանակցային գործընթացում, ապա դա կլինի Ռուսաստանի միջնորդությամբ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ