Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով նիստը վերսկսելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել:
Բժիշկն արձանագրել է, որ նա ունի սրտի ստենդավորում, սակայն 10 օրից ավելի է՝ դեղամիջոց չի ընդունել եւ անհրաժեշտություն կա նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխել: Դատավորի փոխանցմամբ՝ քիչ առաջ Գիչյանին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց:
Ըստ այդմ՝ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ