Արցախի Հանրապետության խորհրդարանի «Շարժում-88» խմբակցությունը Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։ Էդուարդ Աղաբեկյանը Ստեփանակերտի նախկին քաղաքապետն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԺ-ի «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցություններն առաջադրել էին Բակո Սահակյանի թեկնածությունը: