Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը իր՝ ծեծի ենթարկվելու փաստով կատարվող նախաքննության արդյունքում որպես տուժող է ճանաչվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի աչքն է վնասված, ոտքերին քերծվածքներ կան:
Պաշտպանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկ՝ Արայիկ Խանդոյանի գլխի հետազոտություն իրականացնելու համար: Արա Ղարագյոզյանը հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում Արայիկ Խանդոյանին դատարանի շենքում ոստիկանները ծեծի էին ենթարկել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Նկարը՝ Ներսես ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ