2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում:
2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը պիտի լինեին 207,3 մլրդ դրամ, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով հաստատված ծախսերը՝ 217,4 մլրդ դրամ:
Հաշվետվության մեջ նշվում է, որ շեղումը (գերակատարումը) պայմանավորված է Ռուսաստանի տրամադրած պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի գերազանցմամբ:
Նախորդ տարի այս ոլորտի ծախսերը չէին կատարվել և դրանք փոխանցվել են այս տարի՝ ընդհանուր առմամբ ավելացնելով այս տարի ծրագրի ֆինանսավորմանն ուղղված միջոցները:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում