Երեկ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում ողբերգական վրաերթից մահացած զույգը՝ 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանը եւ 1984 թվականին ծնված Նելսիկ Ղազարյանը, որոնք երկու ամիս է՝ ինչ ամուսնացել էին, սպասում էին իրենց առաջնեկին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կամո համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը։
Արփինե Մանուկյանը Կամո գյուղից է, գյուղապետն ասաց, որ նա համայնքապետարանի գործավարուհու դուստրն է, նա 4 աղջիկ ունի, Արփինեն ամենափոքրն էր, բարձրագույն կրթություն ուներ, աշխատում էր ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում։
Ամուսինն էլ ՀՀ ԱԻ նախարարության Լոռու ռազմականացված հակակարտային կայանքի պետի տեղակալ, Շիրակի կայանքի պետ Սուրեն Ղազարյանի որդին է, նա էլ երկու որդի ունի։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ ամուսիններին վրաերթի ենթարկած «Օպել» մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է, հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-դ մասով։ Վարորդը 27 տարեկան է, ըստ դատախազի, ստուգվել է խմածության վիճակը, նա եղել է սփաթ վիճակում, վարորդական իրավունքի վկայական ևս ունեցել է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ