Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով նիստն այսօր սկսվելուն պես ընդմիջվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել:
Դահլիճում ներկա հարազատները բղավեցին, որ Նազարյանին գուցե ծեծել են. «նա վիրավոր է, մեկ թոքը չկա»:
Նիստը վերսկսվեց, Նազարյանի հետ նման խնդիր չկա, նա բերվել է դահլիճ:
Մանրամասն՝ առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ