Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազարեն վստահ է, որ սուգը չէ «Լսիր ինձ» ֆիլմի արգելքի պատճառը (Տեսանյութ). «Հրապարակ»

Հուլիս 12,2017 11:08

«Ոսկե ծիրանի» արտամրցութային ցանկի շուրջ սկանդալը պայթեց հուլիսի 6-ին, երբ հայտնի դարձավ, որ Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է տրամադրել Մալյանի անվան թատրոնի դահլիճը սեքսուալ փոքրամասնությունների մասին պատմող «Լսիր ինձ» եւ «Ծիրանի այգիներ» ֆիլմերը ցուցադրելու համար։ Առաջինը «Փինք Արմենիա» ՀԿ-ի պատվերով նկարել է ռեժիսոր Գագիկ Ղազարեն, մյուսը հայ-իրանական արտադրության է, ռեժիսոր Փուրիա Հեյդարիի գործն է, որը նկարահանվել է Կինոկենտրոնի ֆինանսավորմամբ։

Հանդիսատեսը պետք է դրանք դիտեր հուլիսի 13-ին, բայց փառատոնի գործընկեր Կինեմատոգրաֆիստների միությունը, օգտվելով դահլիճ տրամադրողի իր դիրքից, վերջնագիր է ներկայացրել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին՝ կամ հանել այս ֆիլմերը փառատոնի արտամրցութային ցանկից, կամ չեղարկել 37 ֆիլմերից բաղկացած ողջ արտամրցութային ծրագիրը։ Փառատոնի կազմակերպիչները որոշել են չեղարկել ողջ ցանկը։

«Երկու ֆիլմերի պատճառով կինոկենտրոնն արգելանք է դրել ամբողջ ծրագրի վրա։ Բայց ուրիշ տարածքներ կան Երեւան քաղաքում, այլ դահլիճներ, չի կարելի այդպես վերցնել եւ ողջ ծրագիրը փակել։ Ֆիլմերը դուրս են եկել «Ոսկե ծիրանի» հատուկ ծրագրից, իրենք են միայն լիազորված, պետք է իրենք ասեն՝ ցույց տալո՞ւ են, թե՝ ոչ,- ասում է «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր Գագիկ Ղազարեն։- Փաստորեն, շենքային իրավունքները կինոմիությանն են պատկանում, բայց դա էլ է վիճելի։ Քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը պետք է հարգանք ունենան Մալյանի հանդեպ ու նրա նվիրած թատրոնի բացառիկ տեսակն ազատեն էդ ծերակույտի ենթակայությունից։ Կինոմիությունը ԽՍՀՄ ժառանգություն է ու մինչեւ հիմա մնացել է նույնը»։

Նա վստահ է, որ սուգը չէ արգելքի պատճառը. «Եթե իրենք հարգանք ունենային Ռուբեն Գեւորգյանցի նկատմամբ, պետք է որ հարգեին նրա հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այս դեպքում իրենք ոչ պրոֆեսիոնալ վարք են ցուցաբերում»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31