ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ դեսպանների նշանակման եւ ազատման վերաբերյալ:
Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագիրն է. «Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Այդ պաշտոնում նշանակվել է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: