Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանից 4 անգամ ավելի թանկ գնով, քան կարող էր լինել իրականում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 12,2017 10:39

«Զվարթնոց» օդանավակայանի շենքից մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածի ընդհանուր հեռավորությունը 11 կիլոմետր 300 մետր է։ Նշված ճանապարհահատվածի սակագինը չպետք

է գերազանցի 1200 դրամը, սակայն ե՛ւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն, ե՛ւ այլ փոխադրողները Երեւանից «Զվարթնոց» ուղեւոր են տեղափոխում սկսած 2000

դրամից մինչեւ 6000 դրամի սահմանաչափը։ Այսինքն՝ 4 անգամ ավելի թանկ գնով, քան կարող էր լինել իրականում։

Իսկ «Զվարթնոցից» Երեւան փոխադրման մենաշնորհը քանի որ պատկանում է նշված տաքսի ծառայությանը, ապա այդ հասույթը միայն նրան է բաժին հասնում։

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն աստղաբաշխական գներ է սահմանել զբոսաշրջային երթուղիների համար։ Մինչեւ Ստեփանակերտ, օրինակ, սահմանված է առնվազն 70 հազար դրամ այն դեպքում, երբ Երեւանի

կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ կարելի է հասնել ընդամենը 40 հազար դրամին մոտ գումարով։

Տիրայր ՄՈԻՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31