Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատավորի, կնոջը սպանած ամուսնու պատիժը մեղմացնող հանգամանք է երկու անչափահաս երեխայի առկայությունը

Հուլիս 12,2017 10:24

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ կայացավ ամուսնու՝ Արթուր Մելիքսեթյանի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանված Նարինե Դանիելյանի գործով հերթական նիստը:

Նիստի սկզբում դատավորին փոխանցվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունը՝ սպանության հանգամանքներն ավելի մանրամասն քննելու նպատակով դատարան հրավիրել ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Դ.Բ. փորձագետ Ա. Ա. Ավագյանին:

Դատավորն ընթերցեց միջնորդությունը, սակայն քանի որ Սեդա Սաֆարյանը առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել, կողմերի համաձայնությամբ որոշեց հարցը հետաձգել հաջորդ նիստ, երբ Սեդա Սաֆարյանը կմասնակցի նիստին:

Միեւնույն ժամանակ դատավորը նշեց, որ ըստ ապացույցների հետազոտման կարգի բոլոր ապացույցները հետազոտվել են, ամբաստանյալ Արթուր Մելիքսեթյանի ցուցմունքները լսել են եւ մնացել է հրապարակել ամբաստանյալի անձը բնութագրող ապացույցները: Դրանք ընթերցելուց հետո դատավոր Արթուր Ադամյանը որպես Արթուր Մելիքսեթյանի պատիժը մեղմացնելու հանգամանք նշեց նրա խնամքի տակ գտնվող մինչեւ 14 տարեկան երկու երեխայի առկայությունը, ինչին տուժող կողմը համաձայն չէ:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 31-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31