Լրահոս
Օրվա լրահոսը

Կայարանում՝ դեռ Խորհրդային Հայաստանի զինանշանի ներքո

Հուլիս 12,2017 16:30

Վերջին շրջանում կրկին լայնորեն քննարկվում է ՀՀ պետական զինանշանի եւ օրհներգի փոփոխության թեման: Ե՛վ փոփոխության, ե՛ւ գործող զինանշանն ու օրհներգը պահպանելու կողմնակիցները իրենց տեսանկյունից համոզիչ փաստարկներ են բերում: «Սասունցի Դավիթ» կայարանի գմբեթին էլ դեռ Խորհրդային Հայաստանի նախկին զինանշանն է փայլփլում: Այն, սակայն, որեւէ մեկի տրամադրությունը չի գցում, ոչ էլ ոգեւորում է: Անցորդները եւ այդ տարածքում ապրողները չեն էլ նկատել, որ խորհրդային զինանշանի «ներքո» են ապրում:

Իրականում կարեւորն այն է, որ փոփոխություն տեղի ունենա մարդու ուղեղում եւ հոգում: Այսօր շատերը չեն ձերբազատվել խորհրդային մտածելակերպից, մի շարք արատավոր բարքերից` օրենք խախտել, կաշառք տալ ու վերցնել, գործընկերոջը ֆռռացնել, լինել լավ քաղաքացի եւ այլն, թեեւ անկախ հայաստանցի են «խաղում»: Ու որեւէ փոփոխված զինանշան կամ օրհներգ նրանց չի ստիպի հակառակն անել, եթե իրենք չցանկանան փոխել իրենց:

 

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31