Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի համոզմամբ` հայկական կողմը ոչ թե պիտի շահարկի բուլղարական փաստաթղթերը, համաձայն որոնց՝ Ադրբեջանն իսլամիստական ահաբեկչական խմբերի է զենք մատակարարել, այլ կանխարգելող զգուշացում անի միջազգային կառույցներին, որ նման փաստաթղթեր կան, նման բացահայտումներ են արվել եւ նրանք պետք է մանրազնին ուսումնասիրության ենթարկվեն. «Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ լինի եւ րոպե առաջ օգտագործի բացահայտված այդ տեղեկությունը եւ ներգրավի միջազգային հանրությանը:
Մեզ համար շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը կանխի կամ մեղմացնի անցանկալի զարգացումները մեր տարածաշրջանում: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունն ահաբեկչությանն աջակցելու հարցերում կարող է ավելի քան լարել իրավիճակը՝ թիրախ դարձնելով այս տարածաշրջանը: Այն կառույցները, որոնց մատակարարվել է զենք, հնարավոր է՝ ֆինանսական, ռազմական կամ քաղաքական օգնություն ցուցաբերեն Ադրբեջանին: Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության համար շատ անցանկալի է Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի համագործակցությունն իսլամական ծայրահեղական կառույցների հետ»:
«Առավոտ»
11.07.2017
յաաաաաա… Գեւորգ Մելիքյան ջան,բա մինչեւ Պուտոն չասի«երեք ու չորս»՝ տեղից կշարժվե՞ն…ո՞վ ա ուզում գլուխը ուսերից թռնի…Չէ ախպեր ջան,էս էն դեպքը չի:Մեր պապան Պուտոն ա՝ ոնց կասի,ըտենց էլ կանենք:Так что մարմանդ գործդ արա: