Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել» մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցն անցնող հետիոտների՝ 33-ամյա Ն․Ղ․-ին ու 23-ամյա Ա․Մ-ին։ Նրանք ամուսիններ են, ամուսնացել էին ընդամենը երկու ամիս առաջ։
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ` ամուսնուն հիվանդանոց են տեղափոխել մահացած վիճակում, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել, իսկ կինը ծայրահեղ ծանր է, հոգեվարքային վիճակում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ