Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Անդրիաս Ղուկասյանի պաշտպանական իրավունքը կոպտագույնս խախտվել է. «Ա1+»

Հուլիս 11,2017 22:53

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գունդ մտնել ցանկանալու մեջ։ Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը նշում է. «Նման արարքների նպատակ, ցանկություն Անդրիաս Ղուկասյանին վերագրելը աբսուրդի թատրոնից է, գործում նման որևէ օբյեկտիվ ապացույց չկա»։

Մեղադրանքի հիմքում դրվել է ոստիկանության կողմից ներկայացված անձի ցուցմունքը, որն, ըստ փաստաբանի, որևէ կերպ չի ապացուցվում։ Ըստ վկայի՝ 2016-ի հուլիսի 29-ին՝ Ազատության հրապարակից Սարի թաղ երթից առաջ իրեն է մոտեցել Անդրիաս Ղուկասյանը՝ հորդորելով քարեր հավաքել, որպեսզի հարվածեն ոստիկաններին ու մտնեն ՊՊԾ գունդ։  Փաստաբանի պնդմամբ՝ իրենք ունեն հակառակը փաստող տեսագրություն, որը քննության առարկա չի դառնում։ «Երբ որ Անդրիաս Ղուկասյանը, Եղիշե Պետրոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լևոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանն իջնում են, որ երթը սկսեն, նրանց հետևից 4-5 տեսախցիկներ միացված գնում են։ Մենք միջնորդում ենք՝ տեսագրությունները հանեք, առգրավեք և տեսեք, Անդրիաս Ղուկասյանը առանձնանում է, թե չէ։ Մեր միջնորդությունը մերժում են»։

ՀՔԾ-ն մերժել է Անդրիաս Ղուկասյանին արդարացնող ևս մեկ միջնորդություն՝ հարցաքննել հուլիսի 29-ի երթի ժամանակ նրան ուղեկցած անձանց՝ Եղիշե Պետրոսյանին, Լևոն Բարսեղյանին Արմեն Մարտիրոսյանին։

Կարեն Մեժլումյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սա պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է, կացնով կտրել են բոլոր իրավունքները, սա գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննության իրավունքի խախտում է։ Չի կարող նման բան լինել։ Քաղաքական հետապնդում է Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, բազմաթիվ կեղծիքներ են անում գործի մեջ»։

Պաշտպանը այս հիմքով բողոք է գրել Գլխավոր դատախազին՝ խնդրելով գործը ևս մեկ անգամ քննել։ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրականի մեկ այլ հատվածում ասվում է, իբր նա հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա, կոչ արել գրավել Սասնա ծռերի կողմից զբաղեցված ՊՊԾ գունդը։ «Նման բան գոյություն չունի, 10 վկա է հարցաքննվել, լրագրողներ կան, մարդիկ ասում են՝ մենք չենք տեսել, նման բան չի արել»,- ասում է Կարեն Մեժլումյանը։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31