2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց մի երիտասարդ կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակիչ Դավիթ Հրաչյայի Բադալյանի որովայնի շրջանին, որի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բերդ քաղաքից տեղեկացանք, որ ոստիկանությունը պարզել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Սպանության մեջ մեղադրվում է 1987թ. ծնված Հրանտ Անատոլիի Անանյանը: Նա նախկինում դատվել է ավազակային հարձակում կատարելու համար: Նրան հայտնաբերելու համար ոստիկաններն աշխատանքներ են կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ