Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն եղել՝ ըստ էության հակադրվելով «Ելքին»:
Aravot.am-ը Սասուն Միքայելյանին ասաց՝ ձեր խմբակցությունը չի համարում, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, երբ ասում եք, որ լեգիտիմ չեն ընտրությունները, նշանակում է, որ դրան պետք է հետեւեն գործողություններ, որոնք դուք չեք արել, պետք է բողոքարկեիք արդյունքները:
Մեր դիտարկմանը, որ այստեղ հակասություն կա ձեր եւ ձեր թիմակիցների ասածների մեջ, եթե լեգիտիմ չի եղել, ինչո՞ւ չեք բողոքել, փողոց ինչո՞ւ դուրս չեք եկել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Այսինքն, լեգիտիմ լինել-չլինելը փողոց դուրս գալու մե՞ջ ա, փողոց դուրս գալու համար քեզ ժողովուրդ ա պետք, իսկ էդ ժողովուրդը գնաց ու էդքան ձեն տվեց ՀՀԿ-ին: Այ թե լեգիտիմ լինելը ինչ ա: Ու մենք դրանից հետո չենք հուսահատվել, էլի մեր պայքարը տանում ենք, որ ժողովրդին գիտակցության հասցնենք՝ պետք ա էս իրավիճակից դուրս գալ, էս իշխանություններից պրծնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ