Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրենին դատում են

Հուլիս 11,2017 18:05

Վարդան Հակոբի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ, սեպտեմբերի 1-ին ՀՀ-ից բացակայող, հիշյալ քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ Վարյա Բեգլարյանի ՌԴ-ից վերադառնալը, պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ: Դրանք դրսեւորվել են հետեւյալ կերպ՝ Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր:

Վ.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի հուլիսի 19-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31