Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռ Վարդանյանը մեր դաշինքին ոչ ի պաշտոնե, ոչ էլ պրակտիկայում կարող է խորհուրդ տալ». Ալեն Սիմոնյան

Հուլիս 11,2017 17:36

«Գոռ Վարդանյանի հետ մեր առնչությունը մեծ հաշվով նվազագույնն է լինելու: Ես Գոռ Վարդանյանի հետ ի՞նչ աշխատեմ»,-Aravot.am-ի հարցին` արդյունավետ կլինի՞ աշխատանքը Երևանի քաղաքապետի նորանշանակ խորհրդական Գոռ Վարդանյանի հետ, այսպես պատասխանեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խորհրդականների շարքում նշանակել է նաև Գոռ Վարդանյանին, որը կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:

Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում փաստեց, թե քաղաքապետն է Վարդանյանին խորհրդական նշանակել, որ իրեն խորհուրդ տա, իսկ իրենց Գոռ Վարդանյանը խորհուրդ տալ գործնականում չի էլ կարող:

Այս առիթով Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Վարդանյանը որպես քաղաքական, պետական գործիչ ինձ և մեր դաշինքին ոչ ի պաշտոնե կարող է խորհուրդ տալ, ոչ էլ պրակտիկայում»:

Մեր հարցին` պարոն Վարդանյանի գործունեությունից դատելով` կարելի՞ է ասել, որ նա լավատեղյակ է Երևանի հիմնախնդիրներին, որ կարողանա օգնել քաղաքապետին իր խորհուրդներով, պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ես իր հետ չեմ շփվել, չեմ էլ կարծում, որ ունենք շփման եզրեր ու չեմ էլ ուզում իրեն գնահատական տալ: Հասարակության վերաբերմունքը և արձագանքները, որոնք կան ու կլինեն, դրա վառ ապացույցն են»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Գոռ Վարդանյանը ևս մեկ անգամ աշխատել է Երևանի քաղաքապետարանում Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման օրոք, կրկին սպորտի ոլորտում, բայց, եթե մենք ասենք, որ դարակազմիկ պաշտոնավորում է եղել և դարակազմիկ փոփոխություններ, սխալված կլինենք:

Տարոն Մարգարյանի այս նշանակումը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը բնութագրում է որպես «ինչ-որ ծառայությունների և խնդրանքի դիմաց արված քայլ, որը Տարոն Մարգարյանի գործունեությանը դրական արձագանք չի բերի և չի էլ կարող դրական կերպով ազդել Տարոն Մարգարյանի վարկանիշին»:

«ԵԼՔ» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն էլ այս նշանակումը համարում է 3-րդ, 4-րդ կարգի նշանակում և առանձնապես հարկ չի համարում անդրադառնալ դրան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31