Նոր ձեւավորված ԱԺ-ի առաջին նիստին նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթի ժամանակ «Ելք» դաշինքը բոյկոտեց եւ չմասնակցեց նիստին՝ մինչեւ Սերժ Սարգսյանը չգնաց:
Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը դարձյալ ելույթ ունեցավ եւ «Ելքը» որոշեց մասնակցել, չբոյկոտել:
Եթե սկզբունքն այն էր, որ բոյկոտում եք Սերժ Սարգսյանի ելույթը, ինչո՞ւ ԱԺ-ում դա կիրառեցիք, իսկ քաղաքապետարանում՝ ոչ: Aravot.am-ի այս հարցին «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մասնակցե՞լ է «Ելքը» քաղաքապետարանում, տեղյակ չեմ: Դե, Ազգային ժողովը մի քիչ ուրիշ ամբիոն է»:
Մեր դիտարկմանը՝ քաղաքապետարանը հեչ, հա՞՝ Սասուն Միքայելյանը արձագանքեց. «Չէ, ոչ թե հեչ, այլ մենք ընդհանուր այս բարձր ամբիոնից մեր տեսակետն ենք արտահայտել: Ես էն ժամանակ էլ եմ ասել՝ սա դժգոհության ինչ-որ քայլ է եղել: Անձամբ ես՝ լիչնը, բնական է, չէի մասնակցի, որովհետեւ էս տարիներին տեսանք…»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ անձամբ Դուք չէիք մասնակցի, չե՞ք սիրում այդչափ Սերժ Սարգսյանին՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա, էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք: Դա ուրիշ ճանապարհ ա, որ անցել ենք: Բայց էդ չի նշանակում, որ քաղաքական առումով պտի դա չանենք, սկզբունքները թողնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ասա՝ ով է ընկերդ, ասե՛մ՝ ով ես դու…