Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը կրկին պաշտպան կունենա

Հուլիս 11,2017 16:41

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական նիստն էր: Մաջնունյանի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Լորետա Գուլմիյանը, առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել:

Հանրային պաշտպանի գրասենյակից դատավոր Վարդան Աբրահամյանին գրություն էր ուղարկվել առ այն, որ ի պատասխան դատարանի հարցման՝ գրասենյակն ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի համար հանրային պաշտպան կտրամադրի՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանին: Հիշեցնենք, որ նա նախկինում էլ Մխիթարյանի պաշտպանն էր, սակայն տեւական ժամանակ է՝ ամբաստանյալն ինքն էր ներկայացնում իր շահերը, քանի որ հրաժարվել էր առհասարակ փաստաբան ունենալուց: Փոքր-ինչ մտածելուց հետո Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ համաձայն է:

Մարինե Ֆարմանյանն էլ իր հերթին դատավորին գրություն էր ուղարկել այն մասին, որ առողջական խնդիրների պատճառով այսօր չի կարող ներկայանալ: Դատավորը որոշեց նիստը հետաձգել եւ նշանակել օգոստոսի 7-ին՝ 13:00-ին: Դատական գործընթացն ապացույցների հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31