Արցախում հուլիսյան սրացումներից հետո առկա է նոր իրավիճակ։ Միջազգային կառույցները կոչ են անում հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Սրան հակառակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին. «Շատ բացասական է Ռուսաստանի դերը։ Զենքի պայմանագրում չկա կետ, որ այն չի օգտագործվելու խաղաղ բնակչության դեմ» ,֊ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։
Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև ռազմական փորձագետներ է ուղարկում այդ երկիր։ Առանց Ռուսաստանի Ադրբեջանը չի կարող լավ օգտագործել զենքը, և ռուսներն օգնում են ։ «Գնում է այդ զենքին տիրապետելու ադրբեջանական մասնագետներին Ռուսաստանի մասնագետների կողմից վարժեցնելու պրոցես։ Այստեղ մի վտանգավոր բան կա. բոլոր այդ մասնագետները այս կամ այն ձևով կապված են Ռուսաստանի անվտանգության մարմինների հետ, Ռուսաստանի ՖՍԲ-ն լրիվ մտած է Հայաստան, և վերջերս նաև եղել է Լեռնային Ղարաբաղում։ Հաշվի առնելով մեր վերահսկման ընդհանուր համակարգերը, նշանակում է, որ ռուսական ՖՍԲ-ն տեղյակ է բոլոր այն շարժերից կամ կետերից, որոնք առկա են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Մտավախություն կա, որ այս տեղեկությունները այս կամ այն ձևով կարող են հասնել Ադրբեջանում Ռուսաստանի մասնագետների կողմից նաև Ադրբեջանին։ Վարժեցնելու մեջ մտնում է նաև նշանակետի թիրախավորումը, իսկ ո՞րն է թիրախը, մենք գիտենք»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ