Կրթական ոլորտի բարեփոխումների համար հատկացված գումարը բավարար չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Ես կուզեի հարցնել վարչապետին, եթե ինքը իր բիզնեսի մեջ ուզում է բարեփոխում անել, բայց ֆինանսավորումը պակասեցնում է, ապա ինչպե՞ս է պատկերացնում բարեփոխումը, ո՞նց պիտի արվի այսպիսի թվերով»:
Միասնական քննությունների արդյունքները եկան փաստելու, որ մեր կրթության որակը հատկապես բնագիտական ոլորտում սարսափելի է: «48 տոկոս ֆիզիկայից են կտրվել, 41-ը քիմիայից է կտրվել, 1 հոգի միայն աշխարհագրությունից 19 է ստացել»:
Փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, թե ինչ է գրված կառավարության ծրագրում՝ կրթության մասով, այլեւս հետաքրքիր չէ: Նա կոչ է անում պաշտոնյաներին իրենց երեխաներին չտանել էլիտար դպրոցներ: «Թող իրենց երեխաները սովորեն այն դպրոցներում, որտեղ իրենք բարեփոխումներ են կատարել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ