Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորին բանակում ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ բողոքը դատարանը բավարարել է

Հուլիս 11,2017 13:40

2017 թվականի հուլիսի 10-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանի՝ զինվորին բանակում ծեծելու և խոշտանգելու վերաբերյալ բողոքը, դատարանը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը որոշել է Ա.Հակոբյանի ներկայացուցիչ՝ Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ հունվարի 16-ի որոշումը բեկանել և գործը ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հիշեցնենք որ Մեղրիի զորամասում զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբանը բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն:

Փաստաբանի պնդմամբ՝ նախաքննությունը թերի է իրականացվել, այդպես էլ չի պարզվել, թե Արթուր Հակոբյանն ինչի հետևանքով է բանակում առողջական խնդիրներ ձեռք բերել, և պետությունը, փաստորեն, չի կատարել զինծառայողի նկատմամբ խոշտանգման դեպքը բացահայտելու իր պոզիտիվ պարտականությունը:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք վերադարձած Արթուրը բանակ է զորակոչվել 2015-ի հունվարին, ապա նոյեմբերին առողջական խնդիրներով տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: «Ջիվանն ինձ ծեծեց, Ջիվանն ինձ նեղացրեց»,- շարունակ կրկնելիս է եղել զինծառայողն, ով մինչև այսօր հոգեկան ծանր ապրումներ է ունենում՝ զինվորական համազգեստ տեսնելիս:

Մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը, վստահեցնում է. մինչև բանակ զորակոչվելը տղան առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Փաստաբանի խոսքով՝ Արթուրի հիվանդության հետ կապված փորձագետները տարակուսելի եզրակացություն են տվել:

«Մի կետով փորձագետներն ասում են, որ Արթուր Հակոբյանն առողջական խնդիրները ձեռք է բերվել բանակում, մյուս կետում էլ նշում, որ հնարավոր է` նա հոգեկան առողջության հետ կապված ժառանգական խնդիրներ է ունեցել, որոնք դրսևորվել են սթրեսածին իրավիճակում»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ համոզմունք հայտնելով, որ բանակ զորակոչվելու հանգամանքն ինքնին չէր կարող երիտասարդին այնպիսի սթրեսի մեջ գցել, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերեր, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ դեպքը տեղի է ունեցել Հակոբյանի՝ բանակ զորակոչվելուց ամիսներ անց:

«Բանակում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ անձը հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. եթե այդպես լինի, ապա բոլորը պիտի բանակ զորակոչվելուց հոգեկան հիվանդություն ձեռք բերեին»,- ասում է փաստաբանն ու պնդում. նախաքննություն իրականացնող մարմինը ջանք չի գործադրել՝ տեղի ունեցածը բացահայտելու համար:

Ղարագյոզյանի խոսքով՝ քննիչն առերեսում չի կատարել այն անձանց հետ, ում Արթուրը մատնանշել է: Առերեսում չի արվել անգամ հրամանատար Ջիվան Մկրտչյանի հետ, ով, Արթուրի պնդմամբ, այլ զինվորների ներկայությամբ իրեն ծեծի է ենթարկել։

«Արթուրի և Ջիվան Մկրտչյանի ցուցմունքների միջև էական հակասություններ են եղել, և այդ հակասություններն այսպես էլ չեն պարզվել»,- ասաց Ղարագյոզյանն, ով բողոքը գրել է զինծառայողի նկատմամբ խոշտանգումը չբացահայտելու հիմքով:

Ղարագյոզյանի խոսքով՝ քրեական գործը կարճելու հիմքում դրվել են զինծառայողների ցուցմունքներ, որոնք Ջիվան Մկրտչյանի հետ նույն զորամասում են գտնվել նախաքննության ամբողջ ընթացքում, ավելին, նրանցից ոմանք հենց Մկրտչյանի ենթակայության ներքո են գտնվել:

«Բնական է, որ նրանք չէին կարող օբյեկտիվ ու արժանահավատ ցուցմունքներ տալ»,- ասում է փաստաբանն ու ընդգծում. նախաքննական մարմինը պետք է մի հարցի պատասխան տար. թե առողջ երիտասարդն ինչի՞ հետևանքով է հոգեկան հիվանդություն ձեռք բերել, բայց այդ պատասխանը չի տրվել:

Արթուր Հակոբյանի առողջական վիճակն այս պահին էլ շարունակում է ծանր մնալ, պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց ապա՝ վերադառնում տուն: Մորաքույրն, ում հետ ապրում է երիտասարդը, նրան երբեք տանը միայնակ չի թողնում:

Վերջերս էլ պետությունը ցանկացել է Արթուրի համար քաղաքացիական թոշակ ձևակերպել: Մորաքույրը հրաժարվել է. ասում ՝ իմ երեխան բանակում է հիվանդացել, այլ ոչ թե քաղաքացիական կարգավիճակում:

Սակայն դատախազությունը բողոքը մերժել էր, փաստաբան դիմել էր, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն, դատարանը առանց դիմողի կողմի անցկացրել էր դատական նիստ և կայացրել էր, ապօրինի որոշում: Որը բողոքարկվել էր վերաքննիչ դատարանը, և դատարանը բավարարել է Ա.Ղարագյոզյնաի բողոքը և գործը ուղարկել դատարան նոր քննության:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31