ՀՀԿ-ն այդպես էլ չձերբազատվեց իր օլիգարխներից, նրանց գումարեց նախկին պաշտոնյաներին, որոնք ոչ մի կերպ խորհրդարանի հետ չեն «համադրվում», իրենք էլ են իրենց անհարմարավետ զգում։ Հավանաբար դրանից է, որ առաջին հերթին սկսեցին աշխատասենյակների համար կռվով ու նորոգմամբ, որպեսզի «պատսպարվելու» հարմար միջավայր ունենան։
Մինչդեռ խորհրդարանը քաղաքական հարթակ է ու պահանջում է ամենօրյա ակտիվ, բուռն քաղաքական գործընթացներ, բանավեճերի պատրաստ գործիչներ, ոչ թե դրանցից խուսափող «ապաստարանների բնակիչներ»։
Ընդդիմությունում առավել ծանր է վիճակը, մասնավորապես «Ծառուկյան» խմբակցությունում: Այս քաղաքական ուժում բոլորը բոլորից անտեղյակ են, չկա թիմ, կան փեսաներ, ընկերոջ աղջիկներ, ծանոթ-ընկերներ, որոնք այնքան ապաքաղաքական են, որ դժվար է նրանց պատգամավոր անգամ համարելը։ Մի քանի նախկին պատգամավորներին հանած, «Ծառուկյանը» կարծես ակումբ լինի, որտեղ ով պատահի մտել ու ինչ պատահի անում է։ Այս խմբից դժվար է սպասել լուրջ քաղաքական բանավեճեր ու հակաիշխանական «խելքը գլխին» ելույթներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում