«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
– Դուք անդրադարձաք ՀՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությանը, երբ նա վստահեցրել էր, որ եթե «Սասնա Ծռեր» զինված խմբավորման անդամներն ինքնակամ հանձնվեն, կօգտվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով տրված մեղմ պատժի իրավունքից, սակայն այն չի իրականացվել։ Հիմա խնդրում եմ հստակեցնեք՝ Գեւորգ Կոստանյա՞նն էր սխալ, անիրատեսական խոստում տալիս, թե՞ Դուք էիք անկարող հասնել զինյալների պատժի մեղմացմանը՝ օրենքի պահանջով։
– Ես պարզ ներկայացրեցի՝ դա խոստում չէր։ Նորից եմ ասում՝ դա օրենքի ձեւակերպում է, որը անկախ նրանից՝ կբարձրացվեր այդ օրերին կամ չէր բարձրացվի, ինքը, միեւնույն է, գնահատման արժանանալու էր, որովհետեւ դեռեւս 2003 թվականից ընդունված օրենքն իր մեջ այդ հոդվածներում ունեցել է խրախուսական նորմեր։ Պարզ ներկայացրեցի, որ գնահատումը իրականցվել է գործի փաստական հանգամանքներում։ Հանգամանքները վկայել են, որ առկա են իմ նշած չափանիշները՝ անձին պատասխանատվությունից ազատել ենք, առկա չեն եղել՝ այդ անձը չի ազատվել պատասխանատվությունից։
– Այսինքն՝ օրենքով «Սասնա ծռերին» մեղմ պատիժ հնարավոր չէ՞ր տալ։ Չէ՞ որ հանցանքի կեսից նրանք նահանջեցին։
– Փաստական հանգամանքների գնահատումը նման հնարավորություն չի տալիս։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում