Հիմա՝ Շաբոյանի հայտնած մյուս տվյալի մասին, ըստ որի, 20 տնտեսվարող շաքար է ներկրում։
Անցած տարվա ընթացքում Բրազիլիայից բերված 57.9 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը։ Մյուս երկրներից բերվածները հենց այն «ավելի քան 20 տնտեսվարողների» ներկրածն է։
Օրինակ, ինչ-որ մեկը որոշել է ձեռնոց նետել Սամվել Ալեքսանյանին եւ 300 գրամ շաքար է բերել ԱՄՆ-ից։
Մեկ այլ «կամիկաձե» 3.9 կիլոգրամ է բերել Հունգարիայից ու ջարդել շաքարի մոնոպոլիան։
Սվազիլենդից ներկրված 10.5 կիլոգրամով շաքարի մոնոպոլիան պարզապես խորտակվել է։
Ու այսպիսի տնտեսվարողների թիվը մոտենում է 30-ի։ Ընդհանուր առմամբ անցած տարի Հայաստան է ներկվել 61.5 հազար տոննա շաքար, որի 95 տոկոսը, կամ 57.9 հազար տոննան մեկ տնտեսվարողը՝ Սամվել Ալեքսանյանը։ Իրոք որ «լիարժեք մրցակցային շուկա»։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում