Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյան. նախարարության աջակցությունը փառատոնին միշտ 100 տոկոսանոց է եղել ու միշտ չի բավարարել. «Հրապարակ»

Հուլիս 11,2017 12:17

2001-ից մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն ութ անգամ իրականացվող «Գրական տապան» միջազգային փառատոնը հնարավոր է այսուհետ չլինի։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով ասել էր, որ փառատոնի ձեւաչափն այլեւս իրենց չի բավարարում։ Իսկ նոր ձեւաչափի հարցով քննարկումներ են անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների հետ։

«Գրական տապան» փառատոնի բովանդակային մասի պատասխանատու Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ 2001 թվականին հիմնված «Գրական տապան» փառատոնի գաղափարի հեղինակը Հասմիկ Պողոսյանն էր, ով այն ժամանակ ԱՕԿՍ-ի գործադիր տնօրենն էր։ Այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր մտածում, որ փառատոնը կարող է շարունակական բնույթ կրել, բայց 10 տարի անց արդեն մշակույթի նախարար դարձած Հասմիկ Պողոսյանը, դիմելով համահիմնադիրներին, առաջարկեց շարունակել փառատոնը. «Վերանախաձեռնեցինք, ու 2011-2016 թվականներին անընդմեջ փառատոնը տեղի ունեցավ եւ գրանցեց շատ կարեւոր արդյունքներ։ Ձեւաչափը լավ էր ընտրված եւ իր մեջ հսկայական պոտենցիալ հնարավորություններ ուներ եւ ունի։ Ուղղակի խնդիրը եղել է սա՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, ֆինանսապես հնարավո՞ր է, թե՞ ոչ՝ անընդհատ այդ շեշտադրումների մեջ էինք, նաեւ՝ գրողների քանակի հետ կապված»։

Գրեթե ամեն տարի փառատոնին 12-15 գրողներ էին դրսից հրավիրում, նույնքան էլ գրողներ միանում էին Հայաստանից։ Փառատոնին այս տարիների ընթացքում մասնակցել է 100-ից ավելի գրող միայն արտասահմանից, ինչպես Դավիթ Մաթեւոսյանն է նշում՝ եղել են եւ կարկառուն մարդիկ, եւ մեծ պոտենցիալով ապագայում իրենց անունը հնչեցնել պարտադրող անձինք։ «Չեմ ուզում անուններ տալ, բավական է ժողովածուները բացել եւ տեսնել։ Ի սկզբանե գաղափարը եղել է Հայաստանի մասին պատմելը, եւ մեր ժողովածուն էլ դրա առհավատչյան է։ Չէի ասի, որ այդ ժողովածուներում միարժեքորեն գանձեր են զետեղված, բայց եթե 10-15 բանաստեղծության մեջ մի մարգարտահատիկ գտնում ես, դա արդյունք է»,- ասում է Մաթեւոսյանն ու նշում, որ նախարարության աջակցությունը փառատոնին միշտ 100 տոկոսանոց է եղել ու միշտ չի բավարարել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31