Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում:
Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման:
TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավականին պարզ է և մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը:
Երկուշաբթի – շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը 9:01-ից սկսած:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: