Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ իշխանության լեգիտիմության մասին. «Ես, որպես իրավաբան, այլ բան չեմ կարող պնդել». «Հրապարակ»

Հուլիս 11,2017 11:51

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բարձրաձայնեց, թե ընտրությունների նախընտրական շրջանն ընթացել է խայտառակ իրավախախտումներով։ ԿԸՀ-ն չի օգտվել իր լիազորությունների ամբողջական ծավալից։

Քննարկումից հետո Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նույն եռանդով, որով քննադատում են իշխանությունների հովանու ներքո գործող ԿԸՀ ղեկավարին, ընտրություններից առաջ եւ հետո ընդդիմադիր դաշինքը չէր պայքարում իշխանության դեմ՝ թույլ տված խախտումների ու զեղծարարությունների համար, ավելին՝ ողջունել են ընտրությունների արդյունքները։

«Եթե մենք չենք բողոքել, դա չի նշանակում, թե ընտրությունների արդյունքները միանշանակ ընդունել ենք»,- պատասխանեց Պետրոսյանը՝ նշելով, որ չբողոքարկելու բազմաթիվ պատճառներ են ունեցել։ «Պատճառներից առաջինն այն է, որ ԿԸՀ-ն պետք է դատարանում պատճառաբաներ, թե, այնուամենայնիվ, խախտումները չեն անդրադարձել ընտրությունների ելքի վրա։ Մենք երբեք անտնտեսվար դատավարությունների հետեւից չենք ընկնի, որովհետեւ հասկանում ենք, որ դրանք մեզ հիմնական ուղուց կարող են շեղել»,- նշեց «ԾԴ» պատգամավորը։

Իսկ իր կարծիքով՝ խախտումները, այնուամենայնիվ, անդրադարձե՞լ են արդյունքների վրա։ «Ոչ մի խախտում չի կարող անհետեւանք մնալ, դա ընդհանուր ազդում է ժողովրդի ձայնի, հավատի վրա, դուք նկատեցիք, որ ընտրություններից հետո հետեւանքներ չկային, անցնցում էին ոչ թե այն բանի համար, որ ամեն ինչ նորմալ է եղել, այլ այն, որ ժողովուրդը հիասթափված է, հերթական անգամ հասկացավ, որ իր ձայնն ամբողջությամբ չի հասել նպատակին։ «Ծառուկյան դաշինքը» հավաքել է ահռելի ձայներ, որ որոշ պետություններ սկի էդքան քաղաքացի չունեն»,- մանեւրեց Պետրոսյանը։

Հարցը կոնկրետ տվեցինք՝ հիմա իշխանությունը լեգիտի՞մ է, թե՝ ոչ։ «Ես, որպես իրավաբան, այլ բան չեմ կարող պնդել։ Քանի դեռ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանի կողմից անվավեր չեն ճանաչվել, ուրեմն կրկնում եմ, որ իշխանություններն իրավաբանորեն լեգիտիմ են, բայց հո մենք գիտե՞նք, որ առանձին անձինք ընտրվել են օրենքի կոպիտ խախտումներով»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31