«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացած լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը որոշել է հանրապետության չեմպիոններին:
Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցել է 12 թիմ, հավասարը չի ունեցել Արման Միսկարյան/Ռազմիկ Հակոբյան զույգը, իսկ կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Վերոնիկա Կոշկարյան/Էդիտա Ղեւոնդյան երկյակը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշում է, որ թեեւ մասնակցել են թիմեր Գյումրիից եւ Արթիկից, սակայն դեռեւս գերակշռում են երեւանցիները:
Հուլիսի 12-ին կտրվի մինչեւ 18 տարեկանների հանրապետության առաջնության մեկնարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armvolley.am-ի