Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի 4 ոստիկանների մասնակցությամբ․ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։ Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռի՝ Սամվելի ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից ու բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս դեպքի հետ կապված ոստիկանության ծառայողն ազատվել է պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում։ Ոստիկանապետի հանձնարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ