Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում բանտարկված հայ տղային կփրկի միայն միջազգային ատյանների ուշադրությունը». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 17:20

«Ինչո՞ւ ՌԴ-ն մինչ այդ չէր պարզ արտահայտվում այդ խնդրի մասին: Դա Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել ՌԴ քաղաքացիների, այդ թվում՝ հայկական ազգանունով քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը՝ այդ երկիր ժամանելիս: Հաղորդագրությունում նշվում էր, որ անգամ բերման ենթարկվելու դեպքեր են գրանցվել:

Հայ լինելու պատճառով ձերբակալության մասին էր ահազանգվել նաեւ Մարատ Ուելդանով-Գալուստյանի դեպքում, որն ապրիլին Բաքվում դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:

«Ուելդանովի հարցն ավելի բարդ է, քան Լապշինինը: Լապշինով հետաքրքրվում են, այդ թվում՝ Իսրայելը, իսկ Ուելդանովը մնում է ՌԴ պատասխանատվության վրա: Մեկ ամիս առաջ լուր ստացանք առ այն, որ Մարատի քրոջն ասել են՝ դու վերջին անգամ ես լսում եղբորդ ձայնը»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս չեն կարողանում իմանալ՝ Ուելդանովի իրավունքներով որեւէ մեկը զբաղվո՞ւմ է. «Քրոջը հորդորել ենք դիմել բոլոր միջազգային ատյաններին: Միայն միջազգային ատյանների ուշադրությունը կարող է փրկել այդ տղային»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31