Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարեխիղճ կազմակերպիչների դեմ նախարարությունը չի կարող պայքարել. «Ա1+»

Հուլիս 10,2017 16:29

Առաջիկա տարիներին մշակութային արտադրանքի եւ ծառայությունների որակը պետք է բարձրացնել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով կառավարության նոր ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում սպասվող բարեփոխումները:

Մշակույթի ոլորտում կոմերցիոն բաղադրիչը պետք է ակտիվանա, մշակույթի վայրերում պետք է լինեն սրճարաններ, հուշանվերների վաճառքի կետեր. «Հարակից ծառայություններ ստեղծելով՝ մենք մեր մշակույթն ավելի մատչելի ենք դարձնում, ինչը կապահովի զբոսաշրջիկների հոսք, իսկ նոր հոսքերը նշանակում են նոր միջոցներ, եւ այդ միջոցները ներդրվելու են մշակույթի զարգացման համար»:

Ստանիսլավսկու անվան թատրոնում շուտով կբացվի մեծ գրախանութ եւ ժամանցի կենտրոն: Ծրագիրն արդեն պատրաստ է, մասնավորը 80 մլն դրամ է ներդրել: Ապագայում կգործի նաեւ էլեկտրոնային տոմսերի վաՃառքի համակարգը, որը թույլ կտա սահմանափակել կոռուպցիոն ռիսկերը եւ կապահովի տեղեկատվական լուրջ հոսքեր հաճախորդների համար, հասանելի կլինի նաեւ ծրագրի հեռախոսային հավելվածը:
Ըստ փոխնախարարի հասունացել է այն պահը, որ Հայաստանը ունենա կինոյի մասին օրենք: Հայաստանում ներդրվելու է կինոյի հանձնակատարի ինստիտուտը. «Եթե կինոարտադրողը ցանկություն ունենա ֆիլմ նկարել, ապա պետությունը նրան կաջակցի՝ տրամադրելով տեխնիկա եւ այլ անհրաժեշտ օգնություն, եւ ամենակարեւորը, օտարերկրյա կինոներդրողը իր ծախսած գումարի 20 տոկոսը հետ կստանա»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31