Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց՝ օմբուդսմենին. «Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների հետ կապված ինչպիսի՞ գործողություններ դուք ձեռնարկեցիք» (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 16:16

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում ներկայացրեց տարեկան գործունեության մասին հաղորդում:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հետաքրքրվեց՝ թիվ 1 տուն-ինտերնատում տիրող իրավիճակի մասին. «Տարբեր գնահատականներով այդ տուն-ինտերնատում իրավիճակը որակվեց որպես անմարդկային, գերեզմանոց՝ ողջերի համար»: Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ նախարարի հետ պետք է լուծումները քննարկեր, ի՞նչ եղավ:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ այցելել են ու պարզել, որ տեսանյութում վեր հանված խնդիրների մի մասը համապատասխանում է իրականությանը, մի մասը չի համապատասխանում. «Ներկայումս տարվում է աշխատանք նախարարության հետ: Մենք արձանագրել ենք պահման պայմանների, դիետիկ սննդի հետ կապված հարցեր»:

Արման Թաթոյանը խոստացավ, որ քանի որ հանրային հնչեղություն է ստացել հարցը, իրենք կհրապարակեն իրենց գնահատականը:

Ինչ վերաբերում է լուծումներին, դրանք սկսելու են շենքային պայմաններից, ավարտվեն աշխատակիցների վերաբերմունքով:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը օմբուդսմենին հարցրեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների հետ կապված ինչպիսի՞ գործողություններ դուք ձեռնարկեցիք, ինչ ընթացք ունեցավ եւ ինչպիսի արդյունքներ կան:

Թաթոյանը պատասխանեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի, Արա Ղազարյանի հետ է եղել, իրականացրել են փաստահավաք աշխատանքներ, որից հետո հրապարակվել է զեկույցը: Այն դրվել է Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում, քննարկել հարցը ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի հետ:

Կորյուն Նահապետյանն արձագանքեց՝ ցանկալի կլիներ ունենայինք հստակ պատկեր՝ կոնկրետ այդ վայրագությունների դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Օմբուդսմենը պատասխանեց, որ հարցեր կան, որ չի կարող հրապարակել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31