Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին

Հուլիս 10,2017 16:07

«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել: Ես վերջերս եկել եմ եզրակացության, որ թող ինքը լինի», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը`պատասխանելով հարցին`որքանո՞վ է հավանական համարում 2018-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության հավանականությունը:

Լրագրողներից մեկը նկատեց`իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի ժողովուրդը: Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել ա, լա՞վ ա: Եթե էդ մարդը կարա անի` թող անի: Տարիների ընթացքում դրել, վարչապետ են փոխել: Հասկանո՞ւմ եք: Իսկ Սերժ Սարգսյանը չի կարա ինքն իրան փոխի: Գոնե էդ ինստիտուտն էլ կվերանա»:

Այս հարցի շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց. «2018 թվականը կգա, բարին՝ հետը: Ես հպարտ եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամն եմ և հպարտ եմ լինելու մի թիմի ներկայացուցիչ, որի առաջնորդը նախագահ Սարգսյանն է»:

Նա չմեկնաբանեց իր կուսակից Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը պիտի լինի իշխանության ղեկին նաեւ 2018-ից հետո: Ասաց`Գալուստ Սահակյանն ասել է իր կարծիքը եւ շատ հստակ: Ինքն էլ իր կողմից հավելեց. «Սերժ Սարգսյան պետական գործչի ծառայությունների պահանջը ՀՀ-ին ու հայությանը ես տեսնում եմ, որ կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31