Հուլիսի 7-ին Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Այվազովսկին և ծովանկարիչները» (“Айвазовский и маринисты”) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, բելառուս մտավորականներ, ինչպես նաև՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան դեսպան Օլեգ Եսայանը և Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը:
Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց, որ մշակութային միջոցառումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ կապերն ամրապնդելու գործում և կնպաստեն հայ-բելառուսական մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Ցուցահանդեսը կտևի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:
ՀՀ ԱԳՆ