Ամեն տարի Մայր աթոռում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ հայ եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակ է շնորհվում որեւէ անվանի գործչի` հոգեւոր, մշակութային, մարդասիրական արժեքների քարոզչության ու արվեստում մեծ վաստակի համար: «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փակագծեր բացելով՝ ասաց, որ այս տարի «Եղիցի լույս» կստանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Ոսկե ծիրանը» նաեւ հույս ունի իր հոբելյանական 15-րդ փառատոնին Շառլ Ազնավուրի հրապարակում բացել Տիգրան Մանսուրյանի եւ Արտավազդ Փելեշյանի աստղերը:
Ինչ վերաբերում «Եղիցի լույս» մրցանակին, այն շնորհվում է 2012 թվականից՝ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ: Տարբեր տարիների այդ մրցանակին արժանացել են Ռոման Բալայանը, Ալեքսանդր Սոկուրովը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին: Բրոնզից, արծաթից, օնիքսից, ապակուց եւ հասպիսից պատրաստված յուրահատուկ մրցանակ-արձանիկի հեղինակը դիզայներ Նուռն է: «Եղիցի լույսը» նման է քրիստոնեության խորհրդանիշներից մեկին` ձկանը, այն ունի երեք գունդ, որը խորհրդանշում է սուրբ երրորդությունը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08.07.2017
Արժանի է