Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Աղաբաբյանը չէր ուզում քրջի շորերն իր մոտ թողնել վաճառել». թեժ քննարկում՝ «Վերնիսաժի» վաճառականների ու պաշտոնյայի միջեւ (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 15:36

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ «Վերնիսաժ» տոնավաճառից Հրազդան մարզադաշտի հարակից տարածք տեղափոխված վաճառականներն այսօր Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետ հանդիպմանը ներկայացրեցին իրենց դժգոհություններն առ այն, որ մարզադաշտի տարածքում պայմաններ չկան, գնորդ չկա, օրվա հացի փող չեն կարողանում վաստակել: Բացի այդ, նրանք նշեցին՝ թեեւ քաղաքապետարանն արգելել է «Վերնիսաժում» հնամաշ հագուստ եւ իրեր վաճառել, դրանք հիմա էլ վաճառվում են:

Քննարկմանը ներկա էր նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետ Հարություն Հակոբյանը, որը խնդրեց համապատասխան լուսանկարներ ներկայացնել, ինչից հետո կարգելեն այդ ապրանքների վաճառքը: «Եթե, օրինակ, հագուստը ձեռագործ է, դա վերնիսաժային ապրանք է»,-պարզաբանեց Հակոբյանը:

Վաճառականները դժգոհեցին, որ իրենց նախապես են դուրս հանել «Վերնիսաժից»՝ մինչեւ քաղաքապետարանի համապատասխան որոշումը: Բացի այդ, ըստ վաճառականների՝ իրենց սպառնացել են, որ եթե չհեռանան «Վերնիսաժից», լավ չի լինի: «Շան պես մեզ տշեցին դուրս»,-ասացին նրանք:

Հակոբյանն էլ պնդեց, որ վաճառականներին հեռացրել են այն ժամանակ, երբ որոշման նախագիծն արդեն առկա է եղել, բացի այդ՝ վաճառականներին ժամանակ է տրվել՝ հաճախորդների հետ հարցերը լուծելու համար: Վաճառականների ու պաշտոնյայի միջեւ բանավեճը վերածվեց թեժ լեզվակռվի. Հարություն Հակոբյանի հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցին:

Վաճառականները նաեւ հարց բարձրացրին՝ գուցե իրավիճակը «Հրազդան» տոնավաճառի եւ մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՞ն է ձեռնտու: Հարություն Հակոբյանն էլ պարզաբանեց. «Նա չէր ուզում ձեր ասած՝ քրջի շորերն իր մոտ թողնել վաճառել… ուղղակի կենտրոնում այլ հարմար տարածք չգտանք, քաղաքապետն էլ նրան խնդրեց: Աղաբաբյանն ընդառաջ գնաց քաղաքապետին ու թույլատրեց, որ վաճառականները գան մարզադաշտին հարակից տարածք…այսպես ասեմ՝ մինչեւ հիմա նա անգամ անվտանգության եւ հավաքարարի փողը չի հանում…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31