Արցախում իրավիճակի սրումը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին:
Ինչպես հայտնում է Trend-ը, պաշտոնյան նշել է, որ Արցախի հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է:
«Մենք դեմ ենք հակամարտության գոտում իրավիճակի սրմանը: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրսից ուժեր ցանկանում են միջամտել հարցին և շահագրգռված են իրավիճակի սրմամբ: Մենք ցավում ենք դրա համար, և հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները համատեղ ջանքեր կներդնեն տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ղասեմին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ