Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն: Նշենք, որ պաշտոնյաները Ստամբուլում են՝ մասնակցելու Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի կարգավորման հարցը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության թեմաներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ